Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Նշենք, որ բողոքը քննել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Նա խորհրդակցական սենյակ էր հեռացել ուրբաթ՝ օգոստոսի 10-ին:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այսօր դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը: