211652_close_icon
views-count2364 դիտում article-date 14:02 21-12-2018

«Արսենալը» պատրաստվում է ազատվել Օզիլից

«Արսենալը» քննարկում է հունվարին կիսապաշտպան Մեսութ Օզիլից ազատվելու հնարավորությունը: 30-ամյա գերմանացին վարձավճարով կարող է մեկ այլ ակումբ տեղափոխվել: Օզիլը լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի տակտիկական սխեմաներում չի տեղավորվում: Իսկ վերջին շրջանում հավաքների ժամանակ Էմերին և Օզիլը մի քանի անգամ վիճաբանել են, երբ իսպանացին դժգոհություն է հայտնել գերմանացու խաղից: Նշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Օզիլը երկարաձգեց պայմանագիրը «Արսենալի» հետ՝ բարձրացնելով աշխատավարձը մինչև շաբաթական 350 հազ. ֆունտ:

Նմանատիպ նյութեր