Ջեյմի Քարագեր. Մխիթարյան Մատայից, Օզիլից և Սիլվայից ավելի ուժեղ է
«Լիվերպուլի» նախկին լեգենդար խաղացող Ջեյմի Քարագերը բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Անգլիայի առաջնության 24-րդ տուրում` [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/05/1058000/]«Լեսթերի» դեմ[/url] (3:0):
«Մխիթարյանն իր դիրքում խաղացողն այն հազվադեպ ֆուտբոլիստներից է, որոնք անհավանական բարձր տեմպի են տիրապետում խաղի ժամանակ:
Դուք մտածում եք, որ Մատան, Սիլվան և Օզիլը տեխնիկայի մեծ վարպետներ են, բայց նրանցից ոչ ոք չունի այն տեմպը, ինչ` Մխիթարյանը:
Կարծում եմ, հենց դա որոշիչ դեր խաղաց, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» խփեց իր առաջին գոլը «Լեսթերին», ասել է Քարագերը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: