ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը համաձայնեց 5,7 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատի համար
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 20-ին ընդունել է բանաձևի նախագիծ մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը դաշնային կառավարության աշխատանքի հերթական ժամանակավոր երկարաձգման մասին՝ դրանում ներառելով 5,7 միլիարդ դոլարի չափով ծախսեր՝ Մեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցման համար:
Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, քվեարկությունը հեռարձակվել է երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։
Բանաձևի պաշտպանությամբ հանդես է եկել 217 կոնգրեսական, դեմ՝ 185-ը: Այժմ օրինագիծը ներկայացվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանը, որն ավելի վաղ նույնպես ընդունել է համանման բանաձև, բայց առանց այնտեղ արգելապատի համար պահանջվող ծախսերի ներառման:
Սպասվում է, որ Սենատն օրինագծի քննարկմանը ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով կեսօրից հետո։