ԱՄՆ-ին 21 մլրդ դոլար է անհրաժեշտ՝ Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար, ինչը նա չունի
Ներկա պահին ԱՄՆ-ն ընդամենը 20 մլն դոլար կարող է ծախսել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությանը, որտեղ հայտնել են, որ պատի շինարարության համար անհրաժեշտ կլինի ծախսել մոտ 21.6 մլրդ դոլար։
Փաստաթղթում ասված է նաև, որ նշված 20 միլիոնը դուրս է գրվելու 2 նախագծերի բյուջեներից։
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը պետք է համոզի կոնգրեսին, որպեսզի այս նախագիծը կյանքի կոչելու համար պետբյուջեից գումար հատկացվեն։