Վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր. Ժիրայր Սէֆիլյան
Ժիրայր Սէֆիլյանը սոցցանցի իր էջում գրում է. « «Սիրելի հայրենակիցներ րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին»։