2135 դիտում
16:10 20-02-2014
Կթողարկվի AN սերիայի անհրաժեշտ քանակությամբ ՀՀ քաղաքացու անձնագիր
Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ավելացրել է ՀՀ քաղաքացու AN սերիայի անձնագրի թողարկման խմբաքանակի առավելագույն սահմանաչափը` խուսափելու համար նոր` AO սերիայի անձնագրին անցում կատարելու ժամանակ հնարավոր տեխնիկական խնդիրներից:
Իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքը, գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխման, տարածքային հարկային տեսչությունների քանակի կրճատման անհրաժեշտությամբ: Որոշմամբ օպտիմալացվում է հարկային մարմնի կառավարման համակարգը և հստակեցվում գործառույթների բաշխումը կառուցվածքային ստորաբաժանումների միջև:
2013թ. նոյեմբերի 9-ին կայացած ՀԴՄ վիճակահանությունից սկսած կիրառվում է վիճակահանության անցկացման նոր, ժամանակակից սարք, որով անցկացվող վիճակահանության ընթացակարգը խիստ տարբերվում է նախորդից: Ընթացակարգի համապատասխանեցման նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին երեք որոշումներում, ակնկալելով հեշտացնել նշված ընթացակարգը, բարձրացնել հանրության վստահությունը տվյալ միջոցառման հանդեպ, ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրությունն իրականացնել 2014թ. հուլիսի 1-ից:
Նմանատիպ նյութեր
7816 դիտում
23:22 15-09-2016
5-րդ սերիայի նոր BMW-ն կթողարկվի Ավստրիայում
1666 դիտում
13:59 15-03-2014
Պերմի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը փորձել է ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալ
Այս բաժնից
1039 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
664 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
652 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար