Կարլ-Հայնց Ռումենիգե. Մենք Հումելսի հետ լուրջ զրույց ունեցանք
«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է թիմի պաշտպան Մատս Հումելսի հեռանալու մասին լուրերը:
«Մի քանի օր առաջ մենք լուրջ զրույց ունեցանք Մատսի հետ: Նա մրցաշրջանի երկրորդ կեսը կանցկացնի «Բավարիայում», ասել է Ռումենիգեն:
Իրավիճակի մասին խոսել է նաև «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:
«Մենք լավ զրույց ունեցանք Մատսի հետ, քննարկեցինք իրավիճակը: Նա իրեն Մյունխենում լավ է զգում: Իհարկե, երբ մշտապես չես խաղում, լուրեր են սկսվում տարածվել:
Մատսը ցանկանում էր մեր հետ շփվել: Նա բացատրեց իր դիրքորոշումը, մենք՝ մերը: Կարծում եմ, որ մենք ընդհանուր հայտարարի եկանք», ասել է Սալիհամիջիչը: