Կարլ-Հայնց Ռումենիգե. Եթե ինչ որ մեկը կարող է Չեմպիոնների լիգայում հաղթել «Ռեալին», ապա դա «Բավարիան» է
«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Ռեալի» հետ հանդիպմանը:
«Մենք պետք է երկու գերազանց հանդիպում անցկացնենք, որպեսզի կիսաեզրափակիչ դուրս գանք: Եթե ինչ որ մեկն էլ կարող է «Ռեալին» դուրս մղել Չեմպիոնների լիգայից, ապա դա մենք ենք:
«Բավարիայում» ես տարբեր մարզիչների հետ եմ աշխատել: Անչելոտին իմ վրա մեծ տպավորություն է թողել: Անկասկած, նա հիանալի հիշողություններ ունի Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ հաղթանակի հետ կապված, սակայն այժմ նա կենտրոնացած է «Բավարիայի» վրա և ամեն ինչ կանի, որպեսզի հաղթենք», ասել է Ռումենիգեն: