«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն խիստ դժգոհ է մնացել թիմի պաշտպան Ջերոմ Բոատենգի խաղից` Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրում «Ռոստովի» հետ հանդիպմանը (2:3):
«Ջերոմի համար սա թող դաս լինի: Նա պետք է ուշքի գա ու հանդարտվի: Սկսած ամռանից, սա արդեն չափից դուրս էր:
Ակումբի և նրա համար անձամբ օգտակար կլինի, եթե նա երկնքից գետնին իջնի», ասել է Ռումենիգեն: Նշենք, որ այդ խաղում Բոատենգը ազդր վնասվածք ստացավ և փոխարինվեց: