Կառլ-Հայնց Ռումենիգե. Հումելսի հասցեին սուլոցը խայտառակություն էր. տեսանյութ
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների սուլոցը թիմի պաշտպան Մատս Հումելսի հասցեին` Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ (2:0):
«Դա անշնորհակալություն էր և բոլորիս համար մեծ հիասթափություն: Պարզապես խայտառակություն է, որ սուլում են մի մարդու հասցեին, որը տարիներ շարունակ բոլոր ուժերը տվել է հանուն ակումբի», ասել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ Հումոլսը ամռանը «Բորուսիայից» տեղափոխվեց «Բավարիա»: