211652_close_icon
views-count2788 դիտում article-date 11:26 20-12-2018

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ազգային անվտանգության համակարգը հանդիսանում է պետության կենսագործունեության կարևոր ուղղություններից մեկը և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պետականաշինության գործընթացում: Դուք իրականացնում եք կարևոր ծառայություն՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը՝ նպաստելով հասարակության կայուն ու բնականոն զարգացմանը: Դա պահանջում է մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ, սկզբունքայնություն, անմնացորդ նվիրվածություն հայրենի երկրին: Պետությունն այսուհետ ևս կանի հնարավորը ազգային անվտանգության մարմինների ծառայողների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու ծառայության մեջ»:

Նմանատիպ նյութեր