Դա տեղի ունեցավ. Ժոզե Մոուրինյոն հեռացվեց աշխատանքից
Քիչ առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյոյին հեռացրեց աշխատանքից: Ակումբը պորտուգալացի մասնագետին հաջողություն է մաղթել հետագա աշխատանքներում:
Գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Մայքլ Քերիկը:
Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորեց 2016թ. մայիսին: 2016/17 մրցաշրջանում պորտուգալացին «Յունայթեդի» հետ նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթն ու Եվրոպայի լիգան:
ԱՊԼ-ում առաջին մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյի գլխավորությամբ զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ 2017/18-ում՝ երկրորդ:
Այս մրցաշրջանի 17 տուրից հետո «ՄՅՈւ»-ն Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը՝ 19 միավոր զիջելով առաջատար «Լիվերպուլին»: