58627 դիտում
18:06 27-04-2015
Իրեն «լավ տղա» համարող նորաթուխ բուժակը, ով դեպքի վայրում հրաժարվեց տեղափոխել մահացածին՝ հեռացվեց աշխատանքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 27-ին, աշխատանքից ազատվել է «1-03 շտապօգնություն» փակ բաժնետիրական ընկերության բուժակ Հայկ Թորոսյանը, ով երեկ՝ ապրիլի 26-ին, ժամանելով ողբերգության վայր, հրաժարվել էր իր մասնագիտական գործողությունները կատարել, երբ պետք էր մահացած տղամարդու դին տեղափոխել դիահերձարան:
Նրա բժշկին ոչ վայել արարքի մասին տեղեկացվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում կարգադրությամբ քաղաքապետարանի առողջապահության վարչությունը օպերատիվորեն արձագանքել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակմանը, ինչի արդյունքում էլ իրեն «լավ տղու» տեղ դրած վայ բուժակը դեռ Հիպոկրատի երդում չտված՝ ազատվեց աշխատանքից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ նյութեր է հրապարակել, որով երևում է, թե ինչպես են դեպքի վայրում օպերատիվ և ճիշտ գործողություններ կատարում ժամանած շտապօգնության բժիշկները անգամ այն պայմաններում, երբ մահացածի, սպանվածի հարազատները, ընկերները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, սակայն այս բժշիկները հավատարիմ են մնում Հիպոկրատի երդմանը, իսկ երեկվա նորաթուխ բուժակը ով իրեն դեպքի վայրում պահում էր «քուչի տղու» նման վարկաբեկում էր այդ համակարգը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/26/50902/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 26-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշեն բաժանմունք ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի Աղաբաբյան թիվ 23/1 հասցեի այգում ծառից կախված տղամարդու դի կա:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արկադի Սահակյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր էր ժամանել ավագ քննիչ Արտաշես Մայիլյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով նշանակվել էին մի շարք փորձաքնոււթյուններ: Ոստիկանները հայտնաբերել էին նշված այգում ծառից կախված 58-ամյա Մ. Վ.-ի դին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ էր և հաշվառված էր եղել Քասախ սթրես-կենտրոնում:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ նշված վայր էր ժամանել դի տեղափոխող բրիգադը, սակայն երիտասարդ «լավ տղա» բուժակը հրաժարվել էր իր գործողություններից, ինչից հետո քաղաքացիներն ու ոստիկանության աշխատակիցները դի տեղափոխող մեքենայի վարորդի հետ տեղափոխել էին դին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6648 դիտում
15:48 08-09-2015
Ի՞նչ է մտածում իրեն «քաղաքի տղա» համարող Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)