211652_close_icon
views-count19712 դիտում article-date 20:09 29-10-2016

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» նորից սայթաքեց, Մոուրինյոն հեռացվեց, «Սիթին» և «Արսենալը» ջախջախիչ հաղթանակներ տարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել համեստ «Բերնլիին»` 0:0: Մանկունյանցիների ամբողջ խաղի ընթացքում հսկայական առավելություն ունեին, գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, բայց ֆանտաստիկ խաղ ցուցադրեց մրցակցի դարպասապահ Թոմ Հիթոնը դառնալով մի քանի անհավանական սեյվի հեղինակ: Սրանով «Յունայթեդի» ձախորդությունները չավարտվեցին: Կոպիտ խաղի համար 2-րդ խաղակեսում խաղադաշտից հեռացվեց Անդեր Էրերան, իսկ մրցավարի հետ վիճելու համար` թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը շարունակում է համառորեն թիմի կազմից հեռու պահել Հենրիխ Մխիթարյանին: Ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում վստահ` 4:0 հաշվով հաղթեց «Վեսթ Բրոմվիչին»: «Արսենալը» նույնպես արտագնա խաղում խոշոր հաղթանակ տարավ` «Սանդերլենդի» նկատմամբ (4:1): «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1:1 խաղաց գործող չեմպիոնի հետ: Այս հաղթանակներից հետո «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» 23 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Տոտենհեմը» ունի 20 միավոր: Նույնքան միավոր ունի «Լիվերպուլը», որը իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավորով 8-րդ տեղում է: [b]Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր [/b]«Սանդերլենդ» - «Արսենալ»՝ 1:4 Ջերմեյն Դեֆո, 65 (11մ) – Ալեքսիս Սանչես, 19, 78, Օլիվյե Ժիրու, 71, 76 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բերնլի»՝ 0:0 «Տոտենհեմ» - «Լեսթեր»՝ 1:1 Վինսենտ Յանսեն, 44 (11մ) – Ահմեդ Մուսա, 48 «Վեստ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:4 Սերխիո Ագուերո, 19, 28, Իլկայ Գյունդոգան, 79, 90
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր