Գարի Նևիլ. Հավատս չի գալիս, որ «ՄՅՈւ»-ն Մոուրինյոյի հետ նոր պայմանագիր է կնքել
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է թիմին՝ «Լիվերպուլից» կրած պարտությունից (1:3) հետո:
«Լիվերպուլը» մի գլուխ բարձր էր «ՄՅՈւ»-ից: Մի գլուխ: «ՄՅՈւ»-ի ոչ մի կիսապաշտպան փոխանցում տալ չգիտի: Ոչ մի:
Դա ահավոր է: «Յունայթեդը» ահավոր էր: Նրանք որոշ ժամանակ դիմադրում էին, սակայն միակ թիմը, որը ձգտում էր հաղթանակի՝ «Լիվերպուլն» էր:
Կարծում եմ, Մոուրինյոն կհեռանա, թեպետ ես միշտ գերադասում եմ սպասել մրցաշրջանի ավարտին:
Թիմի ղեկավարությունն այնքան միամիտ է, դա պարզապես անհավատալի է: Մոուրինյոյին նոր պայմանագիր տվեցի՝ իմանալով նրա եռամյա շրջանների մասին:
Ակումբում ոչ ոք չի կարողանում սանձել Մոուրինյոյին: Նրանք չգիտեն, ինչ անել նրա հետ, ինչ ասել: Նրանք չգիտեն, թե նա հերթական ասուլիսում ինչ է խոսելու:
Իսկ նրանից հիմա բաժանվելը... դա մի ամբողջ կարողություն կարժենա», ասել է Նևիլը: