Գարի Նևիլ. Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Սանչեսի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, մարզական փորձագետ Գարի Նևիլըը անդրադարձել է թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի խաղին:
«Ինձ հաճախ են հարցնում «ՄՅՈւ»-ի տարբեր խաղացողների մասին: Երևի, արդեն մի 10 հոգու մասին հարցրել են: Ի՞նչ է կատարվում Մարսյալի, Պոգբայի, Սանչեսի հետ՝ չեմ հասկանում:
Սանչեսը ընդամենը ստվերն է այն խաղացողի, որին ձեռք էր բերել «Յունայթեդը», ստվերը այն խաղացողի, որը «Արսենալում» էր խաղում: Վերջին տարիներին նա հիանալի էր խաղում: Հնարավոր չէ մի օրում վատ խաղացող դառնալ:
Ես կարող եմ միայն ցավակցել նրան: Երբ տեսնում ես, որ խաղացողը խնդիրներ ունի, ցավ ես ապրում: Մանավանդ երբ գիտես, որ վերջին տարիներին ինչպիսի գերազանց ֆուտբոլիստ է եղել:
Նա մարտիկ է, որը չարչարվում է պաշտպանությունում, արագավազ է: Նա խորհրդանշում է այն ամենը, ինչ երկրպագուները ցանկանում են տեսնել խաղադաշտում: Ես սպասում էի, որ այս մրցաշրջանում նա «կոտորած» է անելու: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ», ասել է Նևիլը: