Գարի Նևիլ. Մոուրինյոն տրանֆերային շուկայում գլխավոր խաղացողներից է
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը գնահատել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը ամռանը:
«Մի քանի տարի առաջ մենք «Մանչեսթեր Յունայթեդին» քննադատում էինք տրանսֆերների համար: Նրանք ակումբի մակարդակին չհամապատասխանող խաղացողներ էին գնում:
Իսկ այս վերջին տարում ձեռք են բերվել Պոգբան, Բային, Մատիչը, Լուկակուն. նրանք բոլորն էլ ուժեղ ֆուտբոլիստներ են, որոնք ունակ են ներկայացնել ՄՅՈւ-ն:
Կարծես թե ակումբը վերադարձել է հին, բարի ժամանակներ, իսկ Մոուրինյոն դարձել է տրանսֆերային շուկայում գլխավոր խաղացողներից մեկը՝ հաջող աշխատելով», ասել է Նևիլը: