«Ատլետիկոն» ցանկանում է պայմանագիր կնքել «ՄՅՈւ»-ի խաղացողի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան կարող է վերադառնալ Իսպանիա:
Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկոն»: Գալիք ամռանը Էրերան կլինի մադրիդյան ակումբի գերակա նպատակը: Էրերայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է հենց ամռանը և այն դեռևս չի երկարաձգվել:
Էրերան վերջերս մերժել է «Յունայթեդի» առաջարկը՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, քանի որ նոր համաձայնագրի պայմանները իրեն չեն բավարարել:
Նշվում է, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հավանություն է տվել տրանսֆերին, Էրերան նույնպես դեմ չէ:
«Մանչեսթեր Յունայթեդը» իրավունք ունի ավտոմատ կերպով Էրերայի հետ պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով, սակայն դա կարող է ֆուտբոլիստի հարաբերությունները վատթարացնել ակումբի հետ: