211652_close_icon
views-count67677 դիտում article-date 18:11 17-12-2018

Գյումրին ամեն դարաշրջանում ունեցել է իր լեգենդները. այսօր Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ լեգենդար զինվորականի, գնդապետի, ժողովրդի սիրելի Գարեգինյանի հոգեհանգիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ լեգենդար զինվորական, գնդապետ Ռազմիկ Գարեգինյանի հոգեհանգստյան արարողությունը: Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սիրված ու լեգենդար զինվորականին, գյումրեցիների համար սիրելի Ռազմիկ Գարեգինյանին հրաժեշտ էին եկել տալու մեծ թվով գյումրեցիներ, հանրապետության մարզերից ու Արցախից ժամանած հյուրեր: Ներկա էին նաև պաշտպանության նախարարության ներկա և նախկին բարձրաստիճան գեներալներ, Ազգային ժողովի նախկին ու ներկա պատգամավորներ: Եկեղեցու ներսում ասեղ գցելու տեղ չկար և մինչև հոգեհանգստյան արարողության սկսելը, տեղի ունեցավ ժամերգություն: Գյումրեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Գյումրին ամեն դարաշրջանում ունեցել է իր լեգենդները՝ թե՛ մշակութային թե՛ արհեստների, թե՛ արվեստների, թե՛ կինոյի ու թատրոնի և թե՛ զինվորական բնագավառում: Այսպիսի լեգեդներից է նաև մեր սիրելի Ռազմիկ Գարեգինյանը, ում ավելի շատ ժողովուրդը գնահատում ու ճանաչում էր որպես Գարեգինյան: Նրա կատարած գործը արցախյան պատերազմի տարիներին հետո սերունդները կգնահատեն ու դրա համար մեզ իրավունք ենք վերապահում ասելու՝ քեզ բացակա չենք դնի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/15/1112892/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 15-ին 70 տարեկան հասակում կյանքից հեռացել էր հայկական Զինված Ուժերի նվիրյալ, արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ Ռազմիկ Գարեգինյանը: Ռ. Գարեգինյանն իր զինվորական հարուստ կենսագրությունը սկսել է 1973թ., երբ ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական Բաքվի 26 կոմիսարների անվան ուսումնարանը: Մինչև 1996թ. զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ: 1988 թվականից մինչև 1992-ը եղել է N զորամասի հրամանատարը, որը ներկայումս կոչվում է Գարեգինյանի զորամաս: Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է: 1992-1994 թվականներին իր զինվորական և հրամանատարական գիտելիքներով մեծ ներդրում է ունեցել Գորիս-Լաչին-Կոռնիձոր, Վարդենիս-Քելբաջար հատվածներում, Մարտակերտի, Խաշուրի համար մարտական գործողություններում ունեցած հաջողություններում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր