211652_close_icon
views-count15973 դիտում article-date 14:08 16-12-2018

29-ամյա վարորդը Վայոց Ձորի մարզում 06-ով հայտնվել է Արփա գետում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 03:00-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Արսեն Վարդանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FN 351 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112 –րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Արփա գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ Ա. Վարդանյան ու նրա ուղևոր, համաքաղաքացի, 22-ամյա Սուրեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով ավտեմեքենան դուրս են բերել գետից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր