Սանկտ Պետերբուրգում վաճառքի է դրվել 58 սենյականոց բնակարան
ՌԴ Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում վաճառքի է դրվել 58 սենյականոց բնակարան: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Եթե ցանկանում եք այս կյանքում տեսնել ամեն ինչ, ապա այցելեք 58 սենյականոց բնակարան,- ասվում է անշարժ գույքի գործակալի հայտարարության մեջ:
Գործակալը նշում է նաև, որ 58 սենյականոց բնակելի տարածքը նախկինում հանրակացարան է եղել, որը սեփականաշնորհելուց հետո բնակարան է դարձել:
Բնակարանը 50 քմ խոհանոց ունի, ինչպես նաև 12 սանհանգույց:
[img]http://st0.shamshyan.com/editor/0067469001544948060447122.jpeg[/img]