211652_close_icon
views-count3160 դիտում article-date 16:51 25-04-2014

Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է հեռանալ նաև ծառայողական ամառանոցից և իր 6 հոգանոց ընտանիքով տեղափոխվել 3 սենյականոց բնակարան

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի՝ արդեն նախկին քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է լքել կառավարական ամառանոցը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ինքը` Արթուր Բաղդասարյանը: Վերջինս հիշեցրեց նաև, որ չկար այնպիսի մի լրատվամիջոց, որն իրեն դղյակներ չվերագրեր, թե՝ «սա Արթուր Բաղդասարյանի դղյակն է»: «Ես իմ 6 հոգանոց ընտանիքով պատրաստվում եմ տեղափոխվել իմ 3 սենյականոց բնակարան՝ վայելելու իմ ազատությունն իմ ընկերների հետ»,- նշեց ՕԵԿ նախագահը: Միաժամանակ ավելացրեց, որ ինքն էլ առանձնատուն կառուցելու նպատակ ունի, բայց ոչ թե դղյակ, այլ փոքրիկ տուն: Նա նաեւ տեղեկացրեց, որ կղեկավարի նաեւ ՀԱՊԿ ակադեմիան: Ա. Բաղդասարյանի խոսքով՝ ինքը մյուս շաբաթ իր հրաժարականի դիմումը կներկայացնի նախագահին եւ եւս մեկ հանդիպում կունենա լրագրողների հետ:

Նմանատիպ նյութեր