2856 դիտում
14:37 15-12-2018
Գործարկվել է ԱԱԾ պաշտոնական կայքէջի նոր տարբերակը
Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքէջի նոր տարբերակը, որը գործարկվել է դեկտեմբերի 15-ին, թույլատրելիության սահմաններում պարունակում է ավելի շատ տեղեկություն, առավելագույնս պարզեցված է և համապատասխանեցված կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Արմեն Քինակցյանը:
«Փորձել ենք մի փոքր ավելի շատ տեղեկություն տալ ԱԱԾ գործունեության վերաբերյալ, որովհետև ծառայության հիմնական ուղղությունների մասին, ինչպիսիք են հետախուզությունը և հակահետախուզությունը, տեղեկությունը սակավ է եղել: Տեսնում ենք, որ կայքի վերևի հատվածում այդ խորագրերը կան և սեղմելիս կբացվեն համապատասխան էջեր տեքստային նյութով, մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ գործունեության հիմնական ուղղություններին և բնութագրերին»,- ասաց Քինակցյանը:
Նա նշեց, որ կայքէջում ներկայացված է նաև սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությունը և հեղափոխությունից հետո ԱԱԾ-ի առանցքային ուղղություններից մեկը՝ տնտեսական անվտանգության ապահովումը:
Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետի խոսքով՝ ակտիվացված է նաև առցանց հարցման խորագիրը, ինչպես նաև նորամուծություններից մեկը թեժ գծի համարն է՝ 1-91 կամ 010 56-35-15:
Նմանատիպ նյութեր
1541 դիտում
19:45 17-09-2015
Կայացել է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքէջի շնորհանդեսը
1541 դիտում
13:11 03-09-2020
Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը
Այս բաժնից
1849 դիտում
17:24 04-01-2025
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
1408 դիտում
14:05 04-01-2025
Սելենա Գոմեսը պատմել է իր առաջին համբույրի մասին
1102 դիտում
12:18 04-01-2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել