211652_close_icon
views-count1487 դիտում article-date 19:45 17-09-2015

Կայացել է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

Այսօրվանից գործարկվել է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքէջը՝ www.justiceacademy.am հասցեով: Նպատակ ունենալով ապահովել Ակադեմիայի գործունեության հրապարակայնությունը՝ այն հնարավորինս համապարփակ տեղեկատվություն է տրամադրում ոչ միայն Ակադեմիայի կառուցվածքի, գործառույթների ու նպատակների մասին, այլ նաև ներկայացնում է տեղեկատվություն մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող թիրախային խմբերի ուսումնական ծրագրերի, միջազգային համագործակցության, ընթացիկ միջոցառումների և Ակադեմիայի կողմից իրականացվող այլ աշխատանքների վերաբերյալ: Ողջունելով հյուրերին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ օրը խորհրդանշական է, քանի որ ակադեմիան այսուհետ իր ներկայությունն ապահովելու է նաև վիրտուալ իրականությունում: Այս առումով ռեկտորը հատուկ ընդգծեց, որ կայքը հանրության առաջ բաց ու թափանցիկ աշխատելու կարևորագույն գործառույթ է իրականացնելու: Շնորհավորելով ներկաներին՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան նշեց, որ շարունակական ուսուցման գործընթացում կայքերը չափազանց մեծ նշանակություն ունեն՝ այդ համատեքստում մեծապես կարևորելով նորաստեղծ կայքի դերը:

Նմանատիպ նյութեր