211652_close_icon
views-count963 դիտում article-date 16:20 14-12-2018

ԿԲ նախագահի տեղակալը ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային համակարգի կայունությունը համարում է երկարատև աշխատանքի արդյունք

Հայաստանում ներքաղաքական զարգացումների շրջանում բանկային համակարգի կայունությունը երկարատև և լուրջ աշխատանքի արդյունք է: «[url=https://armenpress.am/arm/news/958219.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նման տեսակետ հայտնեց դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովին: «Տարվա ընթացքում մենք ունեցել ենք բավականին լուրջ շոկի հնարավորություն՝ պայմանավորված քաղաքական զարգացումներով: Սակայն փոխարժեքը, բանկային, ֆինանսական համակարգը Հայաստանում կայուն են մնում: Սա երկարատև և լուրջ աշխատանքի արդյունք է։ Հնարավոր է, որ պրոֆեսիոնալ աշխատանքը արտաքինից չի երևում: Երբ համակարգի կապիտալն ավելացնում էինք 2014-ի նավթային ճգնաժամից հետո, մարդիկ տարբեր մեկնաբանություններ էին անում, թե իբր ուզում ենք մրցակցությունը խեղդենք: Սակայն մենք պարզապես մեր գործն էինք անում, զսպում էինք, որ հետագայում արտաքին շոկերը և տարբեր ցնցումները՝ այդ թվում ներքին, չազդեն ֆինանսական կայունության վրա»,-ասաց Երիցյանը: Նա շեշտեց՝ քանի որ Կենտրոնական բանկը անկախ է, իրենք դրանով կարողացան իրենց պրոֆեսիոնալ խոսքը տեղ հասցնել, ինչի արդյունքները հիմա տեսանելի են: Երիցյանի կարծիքով՝ համեմատած տարածաշրջանի երկրների՝ Հայաստանում ապահովվում է ֆինանսական կայունությունը, գների կայունությունը, նաև շուկաներում համեմատական կայունությունը: Երիցյանի խոսքով՝ պահուստները տարվա ընթացքում ևս շատ բարձր են՝ չնայած որոշակի տատանումներին: «Մենք զուտ 40-50 մլն դոլարի կարգի գնումներ ենք իրականացրել՝ համալրելով մեր պահուստները, որպեսզի կանխենք նաև չարդարացված տատանումները»,-եզրափակեց ԿԲ-ի նախագահի տեղակալը:

Նմանատիպ նյութեր