211652_close_icon
views-count6666 դիտում article-date 21:55 24-05-2017

Հայաստանի բանկային կապիտալն աճել է, կայունությունը բարձրացել, իսկ Համահայկական բանկը կձևափոխվի հիմնադրամի

«2016թ-ին համակարգում ունեցանք չորս միացում, որի արդյունքում բանկային համակարգի կապիտալն էական աճ ունեցավ, որը բավական ազդեցություն ունեցավ բանկային համակարգի կայունության բարձրացման վրա»,- ասել է Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով 2016թ-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը: Նրա գնահատմամաբ՝ հիմնական մարտահրավերները արտաքին շուկայից բխող ռիսկերն էին, որոնց ազդեցությունը թուլացել էր, բայց դեռևս բացասական ազդեցությունը շարունակվում էր՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության դանդաղ աճի տեմպերը, որոնք, բնականաբար, ազդեցություն ունեցան Հայաստան դրամական հոսքերի խնդիրներով: Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց նաև, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Համահայկական բանկին, ակնարկելով, որ այն հնարավոր է ձևափոխվի: «ԿԲ-ի խորհուրդը դիտարկում է մի քանի տարբերակներ, որոնցից ամենաարդիականը Համահայկական բանկի տրանսֆորմացիան է Համահայկական ֆոնդի, ինչը ներդրողներին հնարավորություն կտա ավելի ճկուն, արագ կերպով ցանկացած տեսակի գործարքներ իրականացնել։ Հատկապես խոսքը վերաբերում է ոչ ռեզիդենտ ներդրողներին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր