211652_close_icon
views-count2217 դիտում article-date 17:38 11-10-2018

ՀՀ նախագահը ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը համարում է երկխոսությունն ու բանակցությունները

Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Երևանում ֆրանսահայ սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրի կեցավայր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ստորագրելո՞ւ է արդյոք «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: «Ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, կարծում եմ՝ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Վերադառնալուց հետո սկսել եմ իմ հանդիպումները և՛ վարչապետի, և՛ ԱԺ նախագահի, և՛ ներկայացված կուսակցությունների հետ` այն նպատակով, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք, որպեսզի անցումը մեկ անգամ ևս տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր