Անդրես Ինյեստա. Մեսին պատմության լավագույն խաղացողն է
«Բարսելոնայի» նախկին խաղացող Անդրես Ինյեստան մեկնաբանել է «Ոսկե գնդակ» մրցանակի շնորհման արդյունքները:
Մրցանակը ստացավ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ Լիոնել Մեսին գրավեց 5-րդ տեղը:
«Ինձ համար Մեսին պատմության լավագույն խաղացողն է: Նա իր զինանոցում ամեն ինչ ունի. դրիբլինգ, երկու ոտքով հարվածներ, գլխով խաղ: Ես չեմ տեսել որևէ մեկին, որը նրա հետ կհամեմատվեր խաղադաշտում, իսկ նա այդ մակարդակով խաղում է արդեն 15 տարի:
Այս տարի Մոդրիչը նվաճեց «Ոսկե գնդակը» և տգեղ կլիներ ասել, որ նա արժանի չէ այդ մրցանակին:
Բոլորս էլ գիտենք, թե այս մրցաշրջանում նա ինչ հաջողությունների է հասել», ասել է Ինյեստան: