Անդրես Ինյեստա. 37 հանդիպում առանց պարտության. դա հզոր է
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Խետաֆեին» 6:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/12/79422/]հաղթելուց[/url] հետո «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան մեկնաբանել է խաղը:
«Նման մակարդակում 37 հանդիպում առանց պարտության. դա հզոր է: Մենք 3 միավոր վաստակեցինք ու ավելի մոտեցանք մեր նպատակին: Գիտեմ, որ ոչինչ դեռ պարզ չէ, բայց մենք Գավաթի եզրափակիչում ենք, մոտ ենք չեմպիոնական տիտղոսին և պայքարում ենք Չեմպիոնների լիգայում:
«Արսենալի» հետ պատասխան խաղից առաջ հարմար արդյունք ունենք: Սակայն «Արսենալը» վտանգավոր է, և 2:0 հաշիվը կարող է ավելի վտանգավոր դառնալ: Մենք շատ ենք հարգում «Արսենալին», ասել է Ինյեստան: