Անդրես Ինյեստա. Չեմպիոնների լիգայի գավաթը հրաշալի նվեր կլիներ Չավիին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է իր ակնկալիքները՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ «Յուվենտուսի» հետ խաղից:
«Չեմպիոնների գավաթը հրաշալի նվեր կլիներ «Բարսելոնայից» հեռացող Չավիի ու բոլոր թիմակիցների համար: Այսքան տարի Չավիի կողքին խաղալը մեծ պատիվ է եղել իմ համար: Նա լավագույն խաղարկողն է:
Կարևորություն չենք տալիս նրան, որ մեզ հավակնորդ են համարում: Մեզ դիմակայելու է շատ ամուր թիմ, որի շարքերում բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ կան, որոնք հրաշալի են պաշտպանվում: Առջևում եզրափակիչն է՝ վերջին արգելքը, որը շատ բարդ կլինի հաղթահարել: Ինքներս մեզ հավակնորդ չենք համարում:
Պիրլոն ունիկալ խաղացող է: Նա մեծ ազդեցութուն է թողնում թիմի վրա: Նա իսկական օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ֆուտբոլ խաղալ: Պիրլոն լավ ֆուտբոլի մարմնավորումն է: Ցանկացած փոխանցումով նա կարող է մրցակցին բարդ դրության մեջ դնել», ասել է Ինյեստան: