Ուեյն Ռունի. Մեսին պատմության լավագույն խաղացողն է
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին իր կարծիքն է հայտնել աշխարհի լավագույն խաղացողի վերաբերյալ:
«Եթե 2009 և 2011 թվականներին Չեմպիոններ լիգայի եզրափակիչում մեր մրցակիցը լիներ ոչ թե «Բարսելոնան», այլ որևէ այլ ակումբ, ապա մենք կհաղթեինք:
Այդ թիմը ես համարում եմ լավագույնը պատմության մեջ, իսկ Մեսիին՝ պատմության լավագույն խաղացողը: Այն, ինչ նա անում է, ուղղակի անհավանական է:
Ռոնալդուն կիսապաշտպանից վերածվեց հարձակվողի և ռմբարկուի: Մրցակիցներին շրջանցելու փոխարեն նա սկսեց խաղալ մեկ-երկու հպումով, ներխուժել տուգանային հրապարակ և խփել:
Մեսին ամեն ինչից քիչ-քիչ ունի: Նա խփում է, միևնույն ժամանակ պարբերաբար դաշտի կենտրոն իջնում: Մինչ կփորձես մի փոքր շունչ քաշել, նա արդեն գոլ է խփել: Այնպես որ, նա լավագույնն է պատմության մեջ», նշել է Ռունին: