Արա Բաբլոյանը քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաբլոյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին քվեարկեց թիվ 4/53 ընտրատարածքում:
«Ես ընտրեցի նաև հանուն մեր ժողովրդի բարեկեցության»,- նշեց լրագրողների հետ զրույցում Բաբլոյանը: