Արթուր Բաղդասարյանը քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման
Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի շենքում տեղակայված 9/50 ընտրական տեղամասում առավոտյան իր քաղաքացիական պարտքը կատարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի զարգացման, նորարական ծրագրերի, նոր աշխատատեղերի ստեղծման:
«Ընդհանուր առամբ քվեարկությունն ընթանում է նորմալ, առանց խախտումների, ժողովրդին մաղթում ենք արդար քվեարկություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Բաղդասարյանը: