3016 դիտում
15:59 08-12-2018
Համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկները 10 օրով կգործուղվեն Արցախ
Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեություն են իրականացնելու Ջաբրաիլի հոսպիտալում:
Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ:
«Ջաբրաիլի հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ: Նմանատիպ այցերը լինելու են շարունակական: Առողջություն հայ Զինվորներին և խաղաղություն մեր երկրին»,-նշված է Արմեն Մուրադյանի գրառման մեջ:
Նմանատիպ նյութեր
1714 դիտում
14:25 05-05-2016
Բժշկական հետազոտությունների մեկնաբանություն ԱՄՆ-ի առաջատար համալսարանական հիվանդանոցից
10063 դիտում
12:24 28-08-2020
Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչու՞ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով. Հայկ Մանասյան
Այս բաժնից
391 դիտում
19:58 17-05-2024
Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր
421 դիտում
19:45 17-05-2024
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին