211652_close_icon

Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչու՞ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով. Հայկ Մանասյան

views-count10504 դիտում article-date 12:24 28-08-2020
Դուք գիտեք, որ լեռնային շրջաններում (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք) սեպտեմբերի 15-ից հետո եղանակը կարող է թույլ չտալ բաց պատուհաններով դասեր, իսկ Արարատյան դաշտավայրում մի 2-3 շաբաթ ընդամենը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ Հայկ Մանասյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «ԱԳԼՃԿ նախարարին եւ ԱՉՆ ղեկավարին իրենց կոնսուլտանտներով հանդերձ, հռետորական էսպիսի հարց եմ ուղղում: 1. Դուք գիտեք, որ դասասենյակների օդափոխության ինտեսիվ ռեժիմը կարեւոր հակահամաճարակային գործոն է: 2. Դուք գիտեք, որ լեռնային շրջաններում (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք) սեպտեմբերի 15-ից հետո եղանակը կարող է թույլ չտալ բաց պատուհաններով դասեր, իսկ Արարատյան դաշտավայրում մի 2-3 շաբաթ ընդամենը: 3. Դուք գիտեք, որ վարակված երեխաները կարող են վարակել իրենց ընտանիքներին, ովքեր նույնպես, սեպտեմբերի 15-ից հետո ավելի անցանկալի պայմաններում կհայտնվեն քան, եթե վարակվեին օգոստոսի 15-ին: 4. Դուք գիտեք, որ սեպտեմբերի 15-ից հետո սկսում է ամենամյա Շնչառական վարակների ՍԵԶՈՆԸ, ինչը խառնաշփոթ է ստեղծելու Վիրուսային վարակի համախտանիշով պացիենտների տարբերակիչ ախտորոշման գործում, ու պակաս հավաստի է դարձնելու ԿՈՎԻԴ-ի վիճակագրությունը: 5. Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչու՞ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով: Ինչու չօգտվեցիք ԲՆԱԿԱՆ հակահամաճարակային բարենպաստ եղանակից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր