Ժոզե Մոուրինյո. Ոչ մի արդարացում. մեզ միավորներ են անհրաժեշտ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է ԱՊԼ-16-րդ տուրում «Ֆուլհեմի» հետ խաղին:
«Մենք առանձնահատուկ հատկանիշներով խաղացողներ ունենք, օրինակ՝ Էրերան և Ռեշֆորդը:
Նրանք այնպիսի ֆուտբոլիստներ են, որոնք խաղում են ինտենսիվ, ցանկությամբ, կրքոտությամբ՝ իրենց չխնայելով նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց խաղն առանձնապես չի ստացվում: Հուսով եմ, մեզ կհաջողվի այդ տրամադրվածությունը փոխանցել մյուսներին:
Ընդամենը 2 օր է անցել «Արսենալի» հետ խաղից հետո: Գիտեմ, որ հեշտ չէ: Բայց ոչ մի արդարացում: Մեզ միավորներ են անհրաժեշտ:
Մի քանի շաբաթ առաջ ես այստեղ նստած, քննարկում էինք դեկտեմբերը և այն առանց պարտության անցնելու հավանականությունը: Դա լիովին իրատեսական է», ասել է Մոուրինյոն:


