211652_close_icon
views-count7414 դիտում article-date 23:22 28-01-2017

Ժոզե Մոուրինյո. Մեզ դժվար կլինի շտկել մրցաշարային իրավիճակը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է թիմի հեռանկարների մասին: «Մեզ դժվար կլինի շտկել մրցաշարային իրավիճակը առաջնությունում: Այժմ խնդիր կա նաև նրանում, որ մենք չենք խաղալու «Մանչեսթեր Սիթիի» հետ, երբ պետք է, իսկ հետո սկսելու են Եվրոպայի Լիգայի խաղերը: Եվրոպայի Լիգայում` ի տարբերություն Չեմպիոնների լիգայի, ընդհանրապես շաբաթը մեկ են խաղում: Ստացվում է, եթե դուք փուլը փուլի ետևից անցնում եք, ապա խաղում եք շաբաթական 4 հանդիպում: Մենք պետք է պատրաստվենք Լիգայի Գավաթի եզրափակչին` «Սաութհեմփթոնի» հետ, հետո խաղալու ենք Եվրոպայի Լիգայի պատասխան խաղը` Սենտ-Էտյենում: Իսկ եթե դուրս գանք Անգլիայի գավաթի հաջորդ փուլ, ապա այնտեղ էլ դեռ պետք է հասցնենք խաղալ: Սա շատ ծանր ժամանակացույց է, սակայն այն այդպիսին է հասկանալի պատճառներով, քանի որ մենք տարբեր մրցաշարերում փուլ փուլի ետևից ենք հաղթահարում», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր