211652_close_icon
views-count4524 դիտում article-date 14:27 13-03-2017

Ժոզե Մոուրինյո. Մեզ համար ավելի կարևոր է Եվրոպայի Լիգան, քան` Անգլիայի Գավաթը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Անգլիայի Գավաթի 1/4 եզրափակիչում «Չելսիի» հետ կայանալիք հանդիպմանը: «Ամենաբարդն այն է, որ մենք հանգստանալու ժամանակ չունենք: Բայց դա «Չելսիի» մեղքը չէ, որ նրանք չեն մասնակցում եվրոպական մրցաշարերին: Սակայն պատկերն այդպիսին է: «Չելսին» այժմ ավելի արտոնյալ վիճակում է: Անգլիայի Գավաթը մեր համար չունի այն կարևորությունը, ինչ` Եվրոպայի Լիգան, քանի այդ տիտղոսով մենք չենք կարող Չեմպիոնների լիգայում հայտնվել: Իսկ մեր նպատակը հենց դա է», ասել է Մոուրինյոն: Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Նմանատիպ նյութեր