«Զինվորները շատ են սիրում այս հզորությունը». Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է «Կորդ» և «ՆՍՎ» զինատեսակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Կորդ» եւ «ՆՍՎ» զինատեսակների լուսանկարները և կատարել հտևյալ գրառումը
«Կորդն ու լույսը.
Ծանոթացեք, ինքը Կորդն է։ Մեծ ոտքերովը իր ավագ եղբայրը ՆՍՎ-ն։ Զինվորները շատ են սիրում այս հզորությունը։ Դրանով անգամ հնարավոր է քանդել հակառակորդի այյյյ այսպիսի շինություններ։
Կրակող զինվորն ասում էր .«ոնց որ աշխարհի տիրակալ զգաս քեզ»։