45198 դիտում
14:15 11-04-2016
Ամենից շատ մեր «կյաժն» էր սիրում կյանքը, բայց պարզվում է՝ հայրենիքն ու ընկերներին ավելի շատ էր սիրում. իր վերջին նռնակով իրեն եւ թշնամուն պայթեցրած Ռոբերտի ընկերների հուշերը. խոնարհվում ենք
Թշնամու հետ մարտերի ընթացքում զոհված Ռոբերտ Աբաջյանը տեւական ժամանակ վիրավոր վիճակում միայնակ է պայքարել թշնամու դեմ, այն էլ՝ վիրավոր, քանի որ փամփուշտները վերջացել են եւ ընկերներին ուղարկել էր օգնություն բերելու: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակից հետ զրույցում պատմեցին նրա ընկերները: Երբ իր մոտի փամփուշտներն էլ են վերջացել, մոտը մի նռնակ է մնացել, թշնամուն ցույց է տվել, թե հանձնվում է եւ թշնամու հետ իրեն էլ նռնակով պայթեցրել:
Ընկերների համար շատ դժվար էր խոսելը, հատկապես այն դեպքում, երբ Ռոբերտը շատ է սիրել կյանքը. «Մեր մեջ կարելի է ասել՝ ամենից շատ Ռոբերտն էր կյանքը սիրում եւ այդ ամենով հանդերձ ինչ հայրենասիրություն էր մեջը ապրում, որ իրեն պայթեցնելով պայթեցրեց նաեւ հայրենի հող մտած թշնամուն: Պարզվում է՝ հայրենիքն ու ընկերներին ավելի շատ էր սիրում: Ու զարմանալին այն է, որ շատերի նման նա երբեք հայրենասիրական լոզունգներ չէր ասում, այդ ամենը իր մեջ էր պահում եւ իր արարքով ցույց տվեց, թե ինչ է հայրենասիրությունը: Մեր ՙկյաժը՚ հավերժ մեզ հետ է լինելու»,- հուզված ավելացրեցին ընկերները:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Ռոբերտ Աբաջյանի զոհվելու լուրը, գրել էր.
«Ցավում ենք և հպարտանում
կրտսեր սերժանտ Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Արաբկիրի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա10.04.2016թ. ժամը 18:00
Հուղարկավորությունը` 11.04.2016թ. ժամը 13:00
Հասցե` Կոնդի եկեղեցի»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը ցավակցում է եւ խոնարհվում: