211652_close_icon
views-count20033 դիտում article-date 20:07 05-12-2018

Աժ պատգամավորի թեկնածու Մկրտիչ Մակարյանը, շարունակելով հանդիպումները Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչների հետ, այցելեց նաև հայկական կոշիկ արտադրող ձեռնարկություններից մեկը.

Նախընտրական հանդիպումները շարունակվում են: Աժ պատգամավորի թեկնածու Մկրտիչ Մակարյանը, շարունակելով հանդիպումները Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչների հետ, այցելեց նաև հայկական կոշիկ արտադրող ձեռնարկություններից մեկը: Աշխատակիցների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, քննարկվեցին նրանց հուզող մի շարք հարցեր: Մ. Մակարյանը բովանդակալից ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքն ԱԺ - ում, ինչպես նաև պատասխանեց ընկերության աշխատակիցների հարցերին: Ծնվելէ 1984 թվականի սեպտեմբերի 13-ին, Երևանում: 2001 թվականին ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 2006-2008թթ. ծառայել է ՀՀզինված ուժերում: Այնուհետև ընդունվելՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ մասնագիտությունը իրավագիտություն: 2007 թվականից մինչ օրս հանդիսանում է «Մկրտիչ Մակարյան» ՍՊԸ-ի տնօրեն: 2009-2011թթ. աշխատել է «Յունիբանկ»- ում՝ որպես Գավառի մասնաճյուղի կառավարիչ: 2013 թվականից մինչ օրս հանդիսանում է «Նոր Բայազետ» ՍՊԸ-ի տնօրեն: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես ռեյտինգային թեկնածու «Ելք» դաշինքից Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր