211652_close_icon
views-count16114 դիտում article-date 23:58 31-08-2023

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի հանդիպումը համայնքի բնակիչների հետ խոստումնալից էր․ բնակիչներն ասում էին՝ համայնքը կշարունակի ծաղկել, ինչպես որ ծաղկացնում է ներկայիս թաղապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում ավագանու ընտրություններին ընդառաջ թեկնածուներն իրենց քարոզարշավն են իրականացնում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

Այսօր՝ օգոստոսի 31-ին, քարոզարշավին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը հանդիպում ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ, որի ընթացքում ներկայացրեց քարոզարշավի ծրագիրը։

Հանդիպումը Տ․ Ավինյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի մասնակցությամբ ջերմ ու անմիջական էր, բնակիչներն իրենց հուզող հարցերը ուղղում էին թեկնածու Տ․ Ավինյանին և որ ամենակարևորն է, հենց տեղում ստանում էին սպառիչ պատասխաններ։

Թեկնածուի կողմից բնակիչներին ներկայացվեցին ոչ միայն առկա խնդիրների լուծումները, այլ նաև ներկայացվեցին նորանոր ծրագրերի գաղափարներ, որոնց մեկնարկն արդեն տրվեց։





 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր