11162 դիտում
09:44 31-07-2018
Երևանի Էրեբունի, Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները հրաժարականի դիմումներ են գրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականից հետո քաղաքի վարչական որոշ շրջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում: Նրանց հետագա ղեկավարումը դեռևս շարունակում է օդում կախված մնալ: Նրանցից մի քանիսն անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հրաժարականի դիմում արդեն գրել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, որը նշեց. «Նման տեղեկություն չունեմ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1887 դիտում
22:40 11-09-2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին դիտարկել է Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը
10980 դիտում
15:36 04-09-2017
Երևանի Նոր Նորք, Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը