2052 դիտում
23:20 30-11-2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել:
Ուղերձում ասվում է. «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվանից երեսուն տարի անց ՄԻԱՎ-ի կանխարգելման գործընթացը գտնվում է ճամփաբաժանին: Թե ո՞ր ուղղությամբ կշարունակենք, ցույց կտա համաճարակի ընթացքը. արդյո՞ք կկարողանանք վերջ դնել ՁԻԱՀ-ին մինչև 2030 թվականը, թե՞ ապագա սերունդները կշարունակեն կրել այս կործանարար հիվանդության բեռը:
Ավելի քան 77 մլն. մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով և ավելի քան 35 մլն. մարդ մահացել է ՁԻԱՀ-ին հարակցող հիվանդություններից: Հսկայական առաջընթաց է գրանցվել ախտորոշման և բուժման փուլերում, իսկ կանխարգելմանն ուղղված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վարակման միլիոնավոր նոր դեպքերից:
Այնուհանդերձ, առաջընթացի տեմպը չի համապատասխանում համաշխարհային զարգացումներին: ՄԻԱՎ-ի նոր վարակները բավականաչափ արագ չեն վերացվում: Որոշ տարածաշրջաններ ետ են ընկնում, իսկ ֆինանսական միջոցները բավարար չեն: Ամոթն ու խտրականությունը դեռևս ետ են պահում մարդկանց, հատկապես բնակչության կոնկրետ հատվածին՝ ներառյալ միասեռական տղամարդկանց և այլ տղամարդկանց, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում տղամարդկանց հետ, սեռական բնույթի աշխատանք կատարողներին, տրանսգենդերներին, թմրամիջոցներ ներարվկող մարդկանց, բանտարկյալներին ու միգրանտներին, ինչպես նաև՝ երիտասարդ կանանց ու դեռատի աղջիկներին:
Ավելին՝ ՄԻԱՎ-ով վարակված չորս մարդկանցից մեկն անտեղյակ է իր վարակվածության մասին որը խոչընդոտում է նրանց որոշում կայացնել կանխարգելման, բուժման, այլ խնամքի և աջակցության ծառայությունների ուղղությամբ։
Դեռևս ժամանակ կա ընդլայնելու ՄԻԱՎ-ի թեստավորումների քանակը, բուժման հասանելիության հնարավորություն տալու ավելի շատ մարդկանց , ավելացնելու նոր վարակների կանխարգելման համար անհրաժեշտ ռեսուրսները և վերջ դնելու ամոթին։
Այս ծայրահեղ իրադրության մեջ մենք պետք է ճիշտ շրջադարձն ընտրենք»։
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
12:32 01-12-2024
Առողջապահության նախարարությունը սկսում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա արշավը
988 դիտում
16:08 31-01-2015
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աջակցել է «Բոկո Հարամ»-ի դեմ պայքարի հատուկ խմբի ստեղծման առաջարկին
1235 դիտում
13:11 01-12-2014
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Այս բաժնից
556 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ