ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աջակցել է «Բոկո Հարամ»-ի դեմ պայքարի հատուկ խմբի ստեղծման առաջարկին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հավանության է արժանացրել ահաբեկչական «Բոկո Հարամ» կազմակերպության դեմ պայքարի հատուկ խումբ ստեղծելու Աֆրիկյան միության առաջարկը:
France Presse-ի փոխանցմամբ՝ խումբը բաղկացած կլինի 7500 զինվորներից:
«Բոկո Հարամը հայտնի է իր անլսելի դաժանությամբ: Նրանք պետք է ոչնչացվեն տարածաշրջանային և միջազգային համագործակցության արդյունքում»,-Ադդիս-Աբեբայում ունեցած իր ելույթում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: