«Պարոն վարչապետ, մեր դպրոցը գոմի նմա՞ն է, որ փակում եք․ մի՛ դատարկեք գյուղը»․ ոտքի են կանգնել մեղրաշատցիները․ Aravot.am
Հեռավոր Ամասիայի Մեղրաշատ գյուղը, որն այնքան մոտ է Թուրքիայի սահմանին․ պարզ երևում է թուրքերի ապրելակերպը․ ամեն առավոտ ու երեկոյան լսվում է մոլլայի ձայնը, հնարավոր է դատարկվի։ Պատճառը, ըստ բնակիչների, այն է, որ կառավարությունը որոշել է միավորել երեք գյուղերի՝ Մեղրաշատի, Ողջիի ու Բյուրակնի դպրոցները, ու այս նպատակի համար Բյուրակնում նոր դպրոց է կառուցում, որն, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերից պատրաստ կլինի։
Այսօր գյուղապետարանի վարչական շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում Մեղրաշատի բնակիչները՝ կառավարությունից պահանջելով չեղյալ համարել իրենց դպրոցը փակելու ծրագիրը։
«Ո՛չ դպրոցի փակմանը, այո՛ հզոր ապագային», «Կանգնի՛ր, գյուղը մի դատարկիր», «Դպրոցը սահման է, սահմանը չեն փակում», «Մի զրկեք մեզ մեր համայնքում սովորելու իրավունքից» վերտառությամբ ցուցապաստառներով դպրոցի երեխաներն ու նրանց ծնողները պահանջում էին այցելել գյուղ, համոզվել, որ սխալ, կեղծ տեղեկատվություն է ներկայացվել․ իրենց դպրոցի վերանորոգված շենքն ու պայմանները լիարժեք համապատասխանում են որակյալ կրթություն ստանալու չափանիշներին։
«Եթե դպրոցը փակվեց, այստեղ ոչ մեկը չի ապրի, կվերցնենք երեխաներին, կտեղափոխվենք Գյումրի, Երևան։ Ինչո՞ւ են դատարկում սահմանամերձ գյուղը, հարևան գյուղը ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա է, բայց երկու ժամ է տևում մինչև հասնենք, ճանապարհներն ահավոր վիճակում են, մեքենաները շատ հաճախ շուռ են գալիս։ Այստեղ տարին տասներկու ամիս ձմեռ է, լինում են դեպքեր, երբ ճանապարհները օրերով փակ են, էդ ինչպե՞ս պիտի տանենք մեր երեխաներին հարևան գյուղ։
Ինչպե՞ս են պատկերացնում, մի ավտոբուս երեխա ինչպե՞ս պիտի տանեն էս ճանապարհներով, ո՞ւմ երեխու կյանքի հետ են խաղում։Եվ ինչո՞ւ են փակում մեր դպրոցը, երբ 56 աշակերտ կա, լավ պայմաններում է՝ կահավորված, լուսավոր դասասենյակներով, սպորտդահլիճով, դահլիճով, գազաֆիկացված, ամեն ինչ ունենք, մանկավարժներն էլ մեծ մասամբ ատեստավորված են ու այնպիսի կրթություն են տալիս, որ առանց լրացուցիչ պարապմունքների՝ երեխաները բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում, նույնիսկ բժշկական համալսարանի ուսանող ունենք։
Վարչապետն ասում է՝ փակում ենք այն դպրոցը, որը գոմ է հիշեցնում, մեր դպրոցը գոմի նմա՞ն է, թող մի հատ գան, ուսումնասիրեն, նոր խոսեն։ Երեխեքից մեկը դասը կարող է ավարտել ժամը 13․00-ին, մյուսը՝ 17․00-ին, ի՞նչ անի, սոված-ծարավ սպասի, մինչև քույրը կամ եղբայրը դասն ավարտի, նոր գյուղ վերադառնա՞ն։
Մենք դպրոց չենք տանի երեխաներին։ Մարզպետարանից ասում են՝ ձեր դպրոցը փակվելու է, որակյալ կրթություն ենք ապահովելու՝ տանելով Բյուրակն, բայց մենք որակյալ կրթություն ունենք»,- ասում էին ծնողները։
Դպրոցի ուսուցչուհիներից մեկն էլ հույս հայտնեց, որ կառավարությունից կայցելեն իրենց գյուղի դպրոց, կհամոզվեն, որ լավ պայմաններում է ու կփոխեն որոշումը։ Նրա համոզմամբ՝ որակյալ կրթությունը միայն շենքային պայմաններով չէ, դա կարող է նպաստել, որակյալ կրթության հարցում դերակատար է մարդկային գործոնը։ Դպրոցում է գտնվում գյուղի միակ ապաստարանը։
Գյուղում վրդովված են, որ իրենց կարծիքը բացարձակապես հաշվի չեն առել։ «Ոչ մեկը ոչ մի անգամ չի եկել, բայց հայտարարում են, թե ուսումնասիրությունների արդյունքում են դպրոցը փակում»,- դժգոհեց ծնողներից մեկը։ Նրանք հիշեցնում են, որ իրենք սահմանապահ գյուղ են։
Ի դեպ, այս գյուղը կարելի է համարել Շիրակի մարզի երիտասարդ բնակավայրերից մեկը, մեծ թվով երիտասարդ ընտանիքներ կան, տղամարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքի են մեկնում։
«Ինչո՞ւ մեր կարծիքը հաշվի չեք առնում, մենք մարդ չե՞նք, մենք դասադուլ կանենք․ սեպտեմբերից մեր երեխեքին ոչ մի տեղ դասի չենք տանի»,- հայտարարեց ծնողներից մեկը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում