«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիգոյին, որի հրաժարագինը 120 մլն եվրո է
Վալենսիայի հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարիերան կարող է շարունակել «Ռեալում»:
Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին:
«Վալենսիայի» հետ կնքած պայմանագրով Ռոդրիգոյի հրաժարագինը կազմում է 120 մլն եվրո: Ֆուտբոլիստն ինքը չի հերքել «Ռեալ» վերադառնալու մասին լուրերը: Նշենք, որ նա մադրիդյան ակումբի սան է: