211652_close_icon
views-count1399 դիտում article-date 14:03 29-11-2018

«Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն կլուծարվի

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը կողմ քվեարկելու մասին որոշում: Ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում են ՌԴ «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությանը (ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ընկերություն), իսկ մյուս 50 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետությանը: Ընկերությունը ստեղծվել էր ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատուի գործառույթներն իրականացնելու նպատակով: Սակայն ընկերությունը ստեղծման օրվանից փաստացի գործունեություն գրեթե չի իրականացրել, իսկ 2014թ. ապրիլի 1-ից ընկերության գործունեությունը հարկային մարմիններում սառեցվել է: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հանձնարարվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել ընկերության ընդհանուր ժողովին և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասով (50000 հատ սովորական բաժնետոմսեր) կողմ քվեարկել ընկերության լուծարման մասին որոշման ընդունմանը:

Նմանատիպ նյութեր