Երկրի կառավարությունը կլուծարվի օրվա ընթացքում. Պաղեստինի ղեկավար
հունիսի 17-ին Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ երկրի կառավարությունը կլուծարվի օրվա ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, մինչ այդ հայտնի էր դարձել, որ Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետության գոյությունը:
Համաձայն պաշտոնական փաստաթղթերի, դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում Վատիկանը նախընտրել էր դիմել Պաղեստինի պետությանը, այլ ոչ թե` Պաղեստինի ազատագրման Կազմակերպությանը, ինչպես մինչ այդ էր: